fbpx
Հասարակություն

ԱԻՆ փրկարարների 35,5 տոկոսն արդեն պատվաստվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը որոշել է հանդիպել ԱԻՆ ստորաբաժանումների աշխատակիցների հետ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ Փիլոյանը այցերը մեկնարկել է Փրկարար ծառայության Բժշկական ապահովման վարչություն այցով:

Նախարարի պաշտոնակատարը աշխատանքային մի քանի հարցեր առաջ քաշեց, անձնակազմից հետաքրքրվեց մտահոգող խնդիրներից՝ նշելով, որ կառուցողական աշխատանքի կողմնակից է, պատրաստ է լսել յուրաքանչյուրի դիրքորոշումը:

ԱԻՆ-ից փոխանցում են, որ այսօրվա դրությամբ փրկարար ծառայողների 35.5, իսկ ընդհանուր համակարգի 30 տոկոսն արդեն պատվաստվել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ