fbpx
Արցախ

36 երեխայի պայուսակ և գրենական պիտույքներ է տրամադրվել

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Կարեն Սարգսյանի սեփական նախաձեռնությամբ և հովանավորությամբ այսօր՝ օգոստոսի 17-ին, Ստեփանակերտի Սասունցի Դավիթ շենքի, Վազգեն Օվյան, Կոլյա Դանիելյան, Սարգիս Աբրահամյան փողոցների 36 դպրոցահասակ երեխայի տրամադրվել են պայուսակներ և գրենական պիտույքներ:

«Արցախպրեսի» թղթակցի հաղորդմամբ՝ Կարեն Սարգսյանը հանդիպել է հարազատ թաղամասի բնակիչներին ու որդու՝ Սարգիս Սարգսյանի հետ միասին երեխաներին հանձնել պայուսակներն ու գրենական պիտույքները՝ մաղթելով նրանց ուսման մեջ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ:

Մեզ հետ զրույցում թիվ 5 թաղամասի թաղկոմ Սարգիս Աղաջանյանը բնակիչների անունից շնորհակալություն է հայտնել Կարեն Սարգսյանին և նշել, որ բարերարը տարբեր առիթներով բազմիցս ուրախացրել է թաղամասի փոքրիկներին:

Սարգիս Աբրահամյան փողոցի բնակիչ, 6-րդ դասարանի աշակերտ Էրիկ Ղուկասյանը նույնպես շնորհակալություն է հայտնել բարերարին՝ իր ծնողների հոգսը ինչ-որ չափով թեթևացնելու համար և նշել, որ ընտանիքի 5 երեխաներից 3-րդն է: Նա խոստացել է, որ ավելի լավ կսովորի, որպեսզի հասնի նպատակներին ու շենացնի իր հայրենիքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ