fbpx
Իրավական

36 հոգի պետք է բերման ենթարկվեր, մյուսներն ո՞ւր են․ Փաշինյանը՝ Իջևանի դեպքերի մասին

«Երեկ Իջևան քաղաքում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել։ Ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին»,- այս բառերով այսօր կառավարության նիստի ժամանակ երեկ տեղի ունեցածն ամփոփեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ 12 ոստիկան և 2 քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ։ Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիները փորձել են ապօրինի պայմաններ թելադրել կառավարությանը, ինչը կոշտ հակազդեցության է արժանանալու։

Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը զեկուցեց, որ բախումներից հետո այսօր արդեն ճանապարհը բաց է։ Ոստիկանության 6 աշխատակից շարունակելու է ամբուլատոր բուժումը։ Մովսիսյանը նաև հայտնեց, որ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։

«19 հոգի բերման է ենթարկվել … որոնցից 13-ը ձերբակալված է», – ասաց Մովսիսյանը։

«36 հոգի պետք է բերման ենթարկվեր, մյուսներն ո՞ւր են», – հարցրեց Փաշինյանը։

Փոխոստիկանապետը զեկուցեց, որ խմբերը մեկնել են ցուցակով ներկայացված անձանց բերման ենթարկելու, սակայն բնակության վայրերում այդ մարդկանց չեն հայտնաբերել։ Ոստիկանությունը բացառում է, որ նրանք դուրս կգան երկրի տարածքից։

«Էս թեմայով խոսակցություն 1 տարի առաջ նույնպես ունեցել ենք։ Մենք ասել ենք, որ վճռականորեն պետք է կասեցնենք այդ գործընթացը, բայց ստացվում է, որ երբ մենք էկրանների առաջ, ամբիոններից հայտարարություններ ենք անում, ինչ-որ մարդիկ տենց մեզ նայելով քմծիծաղ են տալիս և 1-2-3 օր դադարից հետո նորից նույն գործողությունները նույն ձևով շարունակում են»,–ասաց Փաշինյանը։

Այդ թեմայով շրջակա միջավայրի նախարարը նշեց, որ հիմա արդեն ընդունվել է այն կարգավորումը, որով վերացվել են սողանցքները, ու երկրորդ անգամ անտառահատում անողները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ