Առողջապահություն

36 թոքաբորբով պացիենտ, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Facebook-ի էջով հայտնել է, որ կորոնավիրուսի պատճառով կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու պացիենտ։ Նա մասնավորապես գրել է.

«Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։

Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ