Առողջապահություն

360 նոր դեպք, 168 ապաքինված ու 2 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Մարտի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172816 դեպք, որոնցից 163906-ն` առողջացած, 3202-ը` մահվան ելքով:

Այսպիսով` երեկ կատարվել է 2526 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք: Ունենք 168 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 819 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 739116 թեստավորում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ