Հոկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 56821 դեպք, որոնցից 45891-ն` առողջացած, 1026-ը` մահվան ելքով:
Այսպիսով` երեկ կատարվել է 1269 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 370 նոր դեպք: Ունենք 67 առողջացած:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 73 (կին), 82 (տղամարդ), 67 (տղամարդ), 89 (կին), 85 (կին) և 61 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նշվում է, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 306 է։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9598 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 327163 թեստավորում:
https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2773042266270218?__cft__%5B0%5D=AZXuq8ujcxpHdAe4Ii4IzBOt2v_4gFZguTltPLvjbbPBXaWpBA5i46ndO8AOzr2_ppm3rQp2oD8V0-6ynGQChDVSpW9uyJ73aMyBZ_KsLe8jpc3V6YN2HY6Ejxnc8OR2yHWjdz5We-D0CN8zsDEhAGYXYshQwNleqiyJ6Xm8WYr3L39TNgfm17ziQi72DgvKmzQ&__tn__=%2CO%2CP-R
