4 հայ բռնցքամարտիկ կպայքարեն քառորդ եզրափակիչի ուղեգրերի համար

Հրապարակող՝

box

Ամենադիտվածներ

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամներից մի քանիսը կպայքարեն քառորդ եզրափակիչի ուղեգրերի համար:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Վլադիկավկազում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգան եւ քառորդ եզրափակիչի ուղեգրերի համար կպայքարեն 52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Պապիկյանն ու Հարությունյանը պայքարը սկսել էին 1/16-րդ փուլից:
Երեկ քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը:

Ամենաթարմ