fbpx
Աշխարհ

4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադանայում

Ավելի քան 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել թուրքական Ադանա նահանգում (երկրի հարավ)։ Այս մասին հայտարարել են տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունում (AFAD)։

«4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադանայում, Սաիմբեյլի շրջանում, ժամը 12.37-ին»,- նշել են գերատեսչությունում։

Ընդգծվել է, որ օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

Թուրքիայում հերթական երկրաշարժի հետեւանքով տուժածների եւ զոհերի, ինչպես նաեւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ներկայացվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ