Հայաստանի զինված ուժերի չորս մարտական դիրքերը որևէ մեկի կողմից չի վերահսկվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է Սիսիանի և Ջերմուկի հատվածներում:
«Որևիցե բան հիմա չի կատարվում, բանակցությունների միջոցով այն զորախումբը (ադրբեջանական- խմբ.), որն առաջ է եկել, հետ է քաշվել: Այդ տարածքներում նույն իրավիճակն է, որը եղել է մի քանի օր առաջ՝ բացառությամբ նշված 4 հենակետերի, որոնք որևիցե մեկի կողմից չեն վերահսկվում: Այդ հենակետերը այսօր ուղղակի դիրքերի փոփոխման պատճառով դատարկ են: Այնտեղ չկան նաև ադրբեջանական զորքեր: Այսինքն` չի կարելի ասել, որ այդ հենակետում այս պահին տեղակայված են ադրբեջանցիները»,- եզրափակել է Սիմոնյանը: