fbpx
Սպորտ

4 մեդալ կիոկուշին կարատեի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում

Դեկտեմբերի 7-9-ը Բուլղարիայի Վարնա քաղաքում կայացան KWU վարկածով պատանիների Աշխարհի և մեծահասակների Եվրոպայի առաջնությունները:

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 14 հոգանոց պատվիրակությունը՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի և փոխնախագահ Վիրաբ Մարտիրոսյանի ղեկավարությամբ, բավականին հաջող մասնակցեց այս առաջնություններին՝ գրանցելով հետևյալ արդյունքները․ Պատանիների Աշխարհի առաջնությունում մեկական բրոնզե մեդալ նվաճեցին Վահագն Հակոբյանը և Մաքս Վլասյանը:

Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Սարգսյանը արժանացավ արծաթե, իսկ Հայկ Միսակյանը՝ բրոնզե մեդալի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ