fbpx
Առողջապահություն

4 նոր դեպք և 12 ապաքինված․ կորոնավիրուսը Արցախում

Արցախի առողջապահության նախարարությից հայտնում են, որ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտի հաստատված օջախների կոնտակտավորներ են: Նրանցից 3-ն ապրում են Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում, 1-ն էլ՝ Ստեփանակերտում:


Նշվում է, որ կորոնավիրուսով հիվանդ 12 քաղաքացի ապաքինվել է:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 243 մարդու մոտ, որից 179-ը հաղթահարել է հիվանդությունը:


Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 112 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 151 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 6 095 փորձանմուշի հետազոտություն:


https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/169518991355556?__cft__[0]=AZW7BPT5BfloaCiCgS49r8v-r2Aw5yHnN2fYaxoGPGeRR-PUga-sD9X3BXgJAV-Je6im3fxfrIhGvxQp64GdJBe9jtwRtby9gy1GQELJuMxKYGuwLZL70jZv2LcVnRH_mapGerBptgIAEVpQPXgjv5qq74UEnpSFd4dBTUcxivwJdw&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ