fbpx
Առողջապահություն

4 նոր դեպք և 1 ապաքինված․ կորոնավիրուսն Արցախում

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք։

Նշվում է, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիները Ստեփանակերտից են, միևնույն ընտանիքի անդամներ, ովքեր նախօրոք մեկուսացված էին և կապ ունեն բռնկման հայտնի օջախներից մեկի հետ:

Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներից մեկն առողջացել է և լքել մեկուսացման վայրը:

Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 167 մարդու մոտ, որից 134-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 33, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:

COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության։ Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է իրականացվել:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/164198541887601?__cft__[0]=AZVqHnurdW8gj_L2sqv8WTdu3xjrU0pm-BhwZlMRTfuLBQYO-oL6pu0MpBH5KzusRSRYTspmym2cfTWdy5QFFfECONAOn2der-0IXzRZFnxeT5MhevULa21CYtqGdeQ8sQuS_b6dCPvZXrso_Vx5WT70Eeo-VeJThHd4bIKLq0vtXQ&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ