fbpx
Սպորտ
15:20 19/03/2020

4 շախմատիստ գլխավորում են հավակնորդների մրցաշարի աղյուսակը

Ռուսաստանում շարունակվում է հավակնորդների մրցաշարը:

Երեկ տեղի ունեցավ 2-րդ տուրը. Մրցաշարի գլխավոր ֆավորիտ Դին Լիժենը երկրորդ պարտությունը կրեց. նրա մրցակիցն էր Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Ֆաբիանո Կարուանան հեշտությամբ հաղթեց Կիրիլ Ալեքսեենկոյին: Գրիշչուկ – Նեպոմնյաշչի, Վան Հաո – Գիրի պարտիաները ավարտվեցին հաշտույամբ:

2-րդ տուրից հետո աղյուսակը 1,5-ական միավորով գլխավորում են Կարուանան, Վան Հաոն, Վաշիե-Լագրավը և Նեպոմնյաշչին:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ