fbpx
Սպորտ

4 թոփ ակումբ հետաքրքրված է Միտոմայի ծառայություններով

«Լիվերպուլը» միացել է «Բրայթոնի» վինգեր Կաորու Միտոմայի տրանսֆերային մրցավազքին, հայտնում է TEAMtalk-ը։

Վինգերը դեռ ամռանը գտնվում էր մի շարք թոփ ակումբների դիտակետում․ նա նախորդ մրցաշրջանում խփել է յոթ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում Ռոբերտո Դե Զերբիի թիմի կազմում:

Նա արդյունավետ է նաև այս մրցաշրջանում՝ իր առաջին չորս հանդիպումներում աչքի ընկնելով մեկ գոլով և երեք գոլային փոխանցումով: Զարմանալի չէ, որ այդքան շատ ակումբներ հետաքրքրված են նրա ծառայություններով։

Ըստ 90min-ի՝ այս պահին Միտոմայի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Բարսելոնան» և «Նապոլին»:

TEAMtalk-ը հայտնում է, որ «Բրայթոնն» աշխատում է նոր պայմանագրի վրա՝ ճապոնացուն ակումբում պահելու համար: Դե Զերբին չի ցանկանում բաժանվել ֆուտբոլիստից։ Հաշվի առնելով, որ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին, նրանք ցանկանում են որքան հնարավոր է շուտ կնքել նոր պայմանագիրը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ