fbpx
Հասարակություն

4 ուղևորներով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Փետրվարի 2-ին, ժամը 00:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Mercedes G550» մակնիշի ավտոմեքենան (վարորդը և 4 ուղևոր):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ