ՀՀ ԱԺ-ն հայտնել է, որ ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ԱԺ կայքը։
«Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բազմաբեւեռ գործակցությունը եւ հույս հայտնել, որ հյուրերի այցը կնպաստի հետագա համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը:
Կողմերը փաստել են Հայաստանի եւ Հորդանանի միջեւ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` շեշտադրելով պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:
- Ալեն Սիմոնյանը շրջել է Ազգային ժողովում և ծաղիկներ նվիրել կանանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Ալեն Սիմոնյանը Կանանց տոների միամսյակի շրջանակում ընդունել է մանկավարժների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անդրադառնալով տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությանը` Ազգային ժողովի նախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրավիճակից:
Հորդանանցի խորհրդարանականներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական եւ խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանների միջեւ գործընկերության հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ: