Չինաստանի գյուղերում մանրաթելերի և 4G ցանցերի բաշխման մակարդակը 2019 թվականին հասել է 98 տոկոսի: Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխնանցմամբ՝ Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվության նախարարության արդյունաբերական բաժնի գլխավոր ինժեներ Չժան Ֆենգն իր խոսքում նշել է, որ Չինաստանում հեռահաղորդակցական ծառայությունների առաջընթացի շնորհիվ առաջացել է տարբեր համացանցային պլատֆորմների օգտագործման մասսայականացում:
Օրինակ՝ չինացիները սիրում են օգտագործել ծրագրեր բժշկագիտություն և այլ գիտություններ սովորելու, ինչպես նաև առցանց գնումներ կատարելու համար: Մարզերում համացանցի զարգացումը բնակիչներին հնարավորություն է տվել օգտվելու հիմնական պետական ծառայություններից, ինչպիսիք ունեն քաղաքայինները:
Նշվում է նաև, որ 2015 թվականից ի վեր գյուղերում կառուցվել է 36000 4G բազային կայան: