fbpx
Կառավարություն

5 անգամ ավելացել է տրանսպորտային փոխհատուցմամբ դպրոցների թիվը․ նախարար

Պետությունն այս տարի 5 անգամ ավելացրել է այն հանրակրթական դպրոցների թիվը, որոնց աշակերտների տրանսպորտայի ծախսերը փոխհատուցվում են: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին, թե արդյոք չեն պատրաստվում վերանայել կարգը:

Նախարարը նշեց, որ դեռևս անցյալ տարի որոշում են կայացրել այս տարվա բյուջեով 3.5 անգամ ավելացնել ճանապարհածախսի համար հատկացվող գումարները:

«Ըստ էության, շեշտակի փոփոխություններ ենք ունեցել: Մոտավորապես 5 անգամ ավելացել է ընդգրկված դպրոցների թիվը: Եվ մոտավորապես 3 անգամ ավելացել է ուսուցիչների թիվը, որոնք ընդգրկված են ծրագրով»,-ասաց նախարարը:

Նախարարությունը, սակայն դիտարկումներ է ստանում մարզերից, դրանք կհավաքագրեն և առաջիկա շաբաթներին փոխհատուցման տրամադրման կարգի մեջ վերանայումներ կարվեն: Նախարարը նշեց՝ հաջորդ տարիների ընթացքում միանշանակ կլինի կարգի բարելավում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ