fbpx
Աշխարհ

ՄԱԿ-ի 5 աշխատակիցներ առևանգնվել են

ՄԱԿ-ի մարդասիրական կառույցներից մեկի 5 աշխատակիցներ, որոնց թվում են եղել չորս եմենցիներ և մեկ օտարերկրացի, փետրվարի 12-ի առավոտյան առևանգվել են։ Այս մասին Yemen News թերթին հայտնել է Եմենում մարդասիրական օգնության համակարգող և համակարգողի հասարակայնության հետ կապերի ավագ խորհրդական Ռասսել Գիկին։

«ՄԱԿ-ի աշխատակիցները վերադառնում էին Ադեն դաշտային առաքելության ավարտից հետո։ Միավորված ազգերի կազմակերպությունը սերտ կապի մեջ է իշխանությունների հետ, որպեսզի հասնի նրանց ազատ արձակմանը»,- ասել է նա։

Նշվում է, որ նախնական տվյալներով ՝ առևանգողները, ենթադրաբար, Եմենում տեղակայված «Ալ-Քաիդա» խմբավորման անդամ են, որոնց նպատակն է պատանդներին փոխանակել բանտարկյալների կամ գումարի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ