fbpx
Հասարակություն

«5 причин поехать в…» հաղորդման շրջանակներում «Мир 24» հեռուստաալիքը  անդրադարձել է Սյունիքին

«5 причин поехать в…» հաղորդման շրջանակներում «Мир 24» հեռուստաալիքը  անդրադարձել է նաև Սյունիքի մարզին: Հաղորդման ընթացքում ներկայացնում են 5 պատճառ, թե ինչու պետք է այցելել Սյունիք:

Պատճառներից մեկը «Սյունիքի դարպասները» տեսնելն է: Տեսարժան վայրը գտնվում է ծովի մակարդակից 2400մ բարձրության վրա:

Մյուս պատճառը Խուստուփ լեռն է, որը դարձել է մարզի խորհրդանիշը:

Երրորդ պատճառը 991 թվականին կառուցված Վահանավանքն է: Այստեղ ներկայացվում է վանքի ստեղծման պատմությունը: Հաղորդավարուհին պատմում է, որ վանք մտնելիս զգացել է ինչ-որ ձգողություն և որոշել է հենց այդտեղ էլ մկրտվել:

Հաջորդ պատճառը «Քսաջրի» առողջարար ջրերն են:

5-րդ պատճառն ազգային կերակուրներն են, որոնց բաղադրատոմսերը փոխանցվում են սերնդեսերունդ:

https://www.facebook.com/MirTVArmenia/videos/440551799817113/

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ