fbpx
Երևան

13:00 9/7/2019

500 000 000 դրամ կծախսվի անմիջապես քաղաքացիների ներկայացրած ծրագրերի իրագործման վրա

Մեկնարկել է «Ակտիվ քաղաքացի» ActiveCitizen.am հարթակը: Քաղաքապետի որոշմամբ, մայրաքաղաքի բյուջեից 500 000 000 դրամ է հատկացվել, որը կծախսվի անմիջապես քաղաքացիների ներկայացրած ծրագրերի իրագործման վրա: Ընդ որում, հենց քաղաքացիները կորոշեն, թե հատկապես ի՛նչ ծրագրեր են իրագործվելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Մամուլի խոսնակը նաև մանրամասներ է ներկայացրել մրցույթի հետ կապված:

«Ակտիվ քաղաքացի դառնալու համար հարկավոր է.

Մուտք գործել activecitizen.am կայք, գրանցվել կայքում՝ ընդ որում, ներբեռնելով բացառապես սեփական վալիդ, իրականում գոյություն ունեցող տվյալները, ներկայացնել առաջարկները՝ հետեւելով կայքում շարադրված պայմաններին,

Առաջարկներ կարող են ներկայացնել ԲՈԼՈՐԸ՝ անկախ քաղաքացիությունից եւ բնակության վայրից:

Առաջարկներն ընդունվում են մինչեւ ս.թ. սեպտեմբերի 30-ը:

Այնուհետեւ, հոկտեմբերի 10-ից մեկնարկում է քվեարկության փուլը:

Հավաքված առաջարկների օգտին քվեարկելու իրավունք ունեն ըստ ՀՀ ՏԻՄ ընտրությունների օրենսդրության, Երեւանում ընտրության իրավունք ունեցող անձինք:

Կհաղթեն առավելագույն ձայներ ստացած առաջարկները՝ ըստ ստացած ձայների նվազման հաջորդականության, մինչեւ 500 մլնի սպառվելը: Մեկ նախագծի առավելագույն բյուջեն՝ ֏30 000 000:

Կարևոր բան.
Տրամադրված 500 000 000-ը դրամաշնորհ չէ. հաղթած առաջարկները կիրագործեն մրցույթի (տենդեր) արդյունքում հաղթած կազմակերպությունները: Ակտիվ քաղաքացիների միակ «շահը», բացի քաղաքին օգուտ տալուց, կլինի այն, որ հաղթողի անունը կնշվի, որպես գաղափարի հեղինակ:

Սա, ըստ էության, Հայկ Մարությանի թիմի հիմնական ծրագրային դրույթներից մեկի իրագործումն է՝ քայլ դեպի ուղիղ ժողովրդավարություն եւ մասնակցային կառավարում: Այս հարթակը նաեւ կծառայի քաղաքային հանրաքվեներ անցկացնելու գործին», – գրել է նա:

Այսօր սկսեց գործել «Ակտիվ քաղաքացի» ActiveCitizen.am հարթակը: Քաղաքապետի որոշմամբ, մայրաքաղաքի բյուջեից ֏ 500 000 000 է…

Geplaatst door Hakob Karapetyan op Maandag 8 juli 2019

Վերեվ