fbpx
Առողջապահություն

524 նոր դեպք, 361 ապաքինված ու 14 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 242 135 դեպք, որոնցից 227 026-ն` առողջացած, 4844-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 5666 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 524 նոր դեպք: Ունենք 361 առողջացած, 14 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1152 է:

ԱՆ-ից տեղեկացնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 9110 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 540 436 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ