fbpx
Աշխարհ

550 ահաբեկիչ է չեզոքացվել․ Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերթական հայտարարությունն է տարածել Սիրիայի հյուսիսում անցկացվող «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողության վերաբերյալ:

Ինչպես փոխանցում է Hurriyet-ը, հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Սիրիայում անցկացվող «Խաղաղության աղբյուր» անունով գործողության ընթացքում «Քրդական աշխատավորական կուսակցության» չեզոքացված ահաբեկիչների թիվը հասել է 550-ի»:

Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ