fbpx
Աշխարհ

Իսրայելի խորհրդարանական ընտրություններում առաջատարը երկրի վարչապետի կուսակցությունն է

Ապրիլի 9-ին Իսրայելում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով երկրի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» աջ կուսակցությունն առաջատար է։

ԿԸՀ-ի հաղորդմամբ՝ քվեաթերթիկների 43 տոկոսի հաշվարկի արդյունքներով «Լիկուդը» ստացել է 27․59 տոկոս ձայն։ Ընդդիմադիր «Կախոլ-Լավան» բլոկը երկրորդ տեղում է՝ 26․04 տոկոս ձայնով։

Նեթանյահուն արդեն կոալիցիոն բանակցություններ է սկսել։

Դեկտեմբերի 24-ին Իսրայելի իշխող կոալիցիան հայտարարել էր խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Պատճառ էին դարձել խորհրդարանականների տարաձայնություններն ուլտրաուղղափառ հրեաների զորակոչի վերաբերյալ օրինագծի շուրջ, որի նախաձեռնողն էր դարձել վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ