fbpx
Իրավական

«5-րդ ալիք»-ի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը)։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին տեղեկացրել է Թավադյանի փաստաբան Նարեկ Ալոյանը:

«Որպես զենք այս դեպքում դիտարկվում է ջրի շիշը: Առաջիկայում քննարկվելու է կալանավորման հարցը»,- հայտնել է Ալոյանը և հավելել, որ Արմեն Թավադյանն այս պահին ազատության մեջ է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ TV5-ի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել. ներկայացվել է կալանավորելու միջնորդություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդգես Գասպարին ոստիկանություն հաղորդում է տվել իրեն հարվածելու համար:

Նաիրա Հարությունյանը տեղեկացրել էր, որ Վարդգես Գասպարին հարցաքննվել է և տուժող ճանաչվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ