fbpx
Աշխարհ

Xiaomi-ի գործադիր տնօրեն մոտ 1 միլիարդ դոլար է նվիրաբերում բարեգործությանը

Xiaomi ընկերության գործադիր տնօրեն Լեյ Ցզյունը մոտ 1 միլիարդ դոլար է նվիրաբերում բարեգործությանը: Գումարը նա ստացել է որպես տարեկան բոնուս:

Լեյ Ցզյունը տարվա արդյունքներով որպես բոնուս ստացել է Xiaomi-ի 636,6 մլն բաժնետոմս: Դրանց ընդհանուր արժեքը երեքշաբթի Հոնկոնգի ֆոնդային բորսայում սակարկությունների փակվելու պահին կազմել է մոտ 956 մլն դոլար:

Ինչպես հայտնում Է South China Morning Post-ը, Xiaomi-ի հրապարակած փաստաթղթերից հետևում է, որ Լեյ Ցզյունն ամբողջ գումարը նվիրաբերում է բարեգործությանը:

Xiaomi-ի ճշտված զուտ շահույթն անցյալ տարվա ընթացքում կազմել է 1,3 մլրդ դոլար:

Xiaomi-ը հիմնադրվել է 2010 թվականի ապրիլին: Ներկայում ընկերությունն աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնում սմարթֆոնների արտադրության ծավալով: Ընկերության կենտրոնայականը Պեկինում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ