fbpx
Հասարակություն

Գյումրիում հրդեհվել են 6 տների տանիքներ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամը 00:39-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկի տանիքը։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ այրվում են 6 տների տանիքներ։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 03:54-ին: Այրվել են Սունդուկյան և Մազմանյան փողոցներում գտնվող 6 տների տանիքներից ընդհանուր մոտ 250 քմ հատված։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ