Ֆրանսիական «Գենգամի» պաշտպան Պապի Ջիլոբոջին որակազրկվել է 6 խաղով: Սենեգալցի 30-ամյա ֆուտբոլիստը պատժվել է Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի խաղում : Այդ խաղում նա ոտքով հարվածել էր «Ռեյմսի» ֆուտբոլիստի դեմքին և ստացել կարմիր քարտ:
Պապի Ջիլոբոջին հունվարի 1-ին էր դարձել «Գենգամի» ֆուտբոլիստ: Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով խաղում էր ֆրանսիական «Դիժոնում»: Սենեգալցի պաշտպանը եղել է նաեւ Լոնդոնի «Չելսիի», Բրեմենի «Վերդերի» եւ անգլիական «Սանդերլենդի» համակարգում:
Հաղորդում է news.am-ը։
Bek Guingamp Papy Djilobodji lakukan Karate Kick berbahaya hingga mengenai wajah pemain Reims yang berujung kartu merah 😱
Bagaimana pendapat kamu? Berikut cuplikannya! #beINSPORTSID pic.twitter.com/MhREVTYBYL
— beIN SPORTS (@beINSPORTSid) January 29, 2019
