fbpx
Խորհրդարան

60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը դատարկ էջեր են. Սիսակ Գաբրիելյանը՝ Յոլյանին

Հունիսի 24-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հարց ուղղեց. որքա՞ն գումար են ծախսել հաշվետվությունների՝ պատգամավորներին բաժանված տպագիր տարբերակներից յուրաքանչյուրի վրա:

«Ուզում եմ իմանալ՝ մեկ հատի վրա որքա՞ն գումար եք ծախսել: Ձեր բուն գործառույթը բյուջեից հատկացված գումարների արդյունավետությունն է: 60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը դատարկ էջեր են: Սա արդյունավե՞տ է, թե՞ ոչ: Կարող է՝ ասեք «10 դրամ է մի էջը», բայց 60 էջ՝ 600 դրամ, 132 պատգամավոր, մի ուսուցչի աշխատավարձ: 14 տառատեսակով եք գրել, կարող էիք գրել 20 -ով, լիներ 120 էջ: Չե՞ք կարծում, որ վեթինգը պետք է սկսեք Ձեր հանձնաժողովից»,- հարց ուղղեց նա:

Յոլյանը նշեց, թե կատարվել է միայն թղթի և քարթրիջի ծախս, իրենք գնում չեն իրականացրել, ունեն համապատասխան սարքավորում, թուղթը դրել են, գիրքը կազմել: Պալատի նախագահն ասաց, որ իրենք այս կերպ փորձել են հարգել պատգամավորներին, մեծածավալ հաշվետվությունը կրճատել են, սեղմել, քննարկում էին՝ երկու էջանոց անել գիրքը, թե՞ մի:

«Ինքս իմ տեսանկյունից կարծում եմ, որ ընթերցողի համար ավելի հարմար կլինի այդպես»,- ասաց Յոլյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ