fbpx
Սպորտ

7-ամյա Լևոն Բարդեղյանը նոր ռեկորդ է սահմանել

Էջմիածնի քաղաքապետարանը նոր ռեկորդի մասին հայտարարություն է տարածել.

«Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Էջմիածնի թիվ 1 մարզադպրոց ՀՈԱԿ-ի սան 7-ամյա Լևոն Բարդեղյանը ՀՀ «Դյուցազնագիրք»-ի նոր ռեկորդ է սահմանել՝ 2 ժամ 24 րոպե 43 վայրկյանում 4050 անգամ կատարելով մեջքին պառկած դրությունից հարդակորում առաջ ձեռքերը վեր (պրես) վարժությունը: Գրանցված ցուցանիշը մոտ 29 անգամ գերազանցում է այս վարժության կատարման նախորդ ռեկորդը»,-ասված է հայտարարության մեջ:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ