fbpx
Առողջապահություն

Հայաստանում քովիդից մեկ օրում 70 մարդ է մահացել

Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 12-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 326 830 դեպք, որոնցից 289 900 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28 625 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 11 431 թեստավորում, որից հաստատվել է 1309 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել է ևս 2044 հիվանդ, գրանցվել է 70 մահ։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 6937 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1368 է: Մինչ այս կատարվել է 2 227 063 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ