Սպորտ

Մեսսին 700 միլիոն եվրո պիտի վճարի, որպեսզի կարողանա լքել Բարսելոնան

Լա Լիգան պարզաբանել է Լիոնել Մեսսիի ու «Բարսելոնայի» միջև պայմանագրի վիճահարույց կետերը:

Հայտնի է, որ Մեսսին ցանկանում է հեռանալ ակումբից և ֆուտբոլիստին թույլ է տրվում միակողմանի խզել պայմանագիրը մրցաշրջանի ավարտին, սակայն ակումբը պնդում է, որ այս տարբերակի ժամկետը սպառվել է, ուստի ցանկացած ակումբ, ով ցանկանում է ձեռք բերել Մեսսիին, պետք է նրա համար վճարի 700 միլիոն եվրո (ըստ պայմանագրի):

Լա Լիգան, պաշտոնական կայքում հրապարակված հայատարարության մեջ, շեշտել է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը շարունակում է գործել: Այսպիսով, Մեսսին կարող է հեռանալ «Բարսելոնայից» միայն 700 միլիոն եվրո վճարելու դեպքում, կամ էլ՝ տրանսֆերի շուրջ բանակցություններ վարելու ակումբի ցանկության դեպքում: Մեսսին իրավունք չունի խզել պայմանագիրը առանց ակումբի թույլտվության:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ