70-ից ավել օրինագծեր արդեն ներկայացվել են ԱԺ. Վլադիմիր Վարդանյան

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
27484_vladimir_vardanyan_M

Հայաստանի իշխող խորհրդարանական մեծամասնությանը վերջին շրջանում շատ են մեղադրում, որ Ազգային ժողովը մատնված է անգործության։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցող պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ու ինքն էլ հերքեց այդ մեղադրանքը։

«Ասեմ, որ 70-ից ավել օրինագծեր են արդեն ներկայացված Ազգային ժողով, մասամբ օրակարգում ընդգրկված են, մասամբ՝ ոչ։ Եվ մենք պատրաստվում ենք շատ ակտիվ անցնել խորհրդարանական աշխատանքի առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասաց պատգամավորը։

Ամենաթարմ