Հասարակություն
00:00 10/04/2020

ՀՀ 73 քաղաքացիներ Թուրքիայից Հայաստան են վերադարձել Վրաստանի տարածքով

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանությունը հայտնում է, որ Թուրքիայում գտնվող 73 ՀՀ քաղաքացի Վրաստանի տարածքով  ապրիլի 9–ին տեղափոխվել են Հայաստան։

«Վրացական  իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (2 ավտոբուսներով):

Վրաստան’ում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները»։

Վրացական?? իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 73…

Geplaatst door Վրաստանում Հայաստանի դեսպանություն – Embassy of Armenia to Georgia op Donderdag 9 april 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ