fbpx
Առողջապահություն

764 նոր դեպք, 506 ապաքինված ու 19 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 251 323 դեպք, որոնցից 234 416-ն` առողջացած, 5075-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 6049 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 764 նոր դեպք: Ունենք 506 առողջացած, 19 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1183 է:

ԱՆ-ից տեղեկացնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 10649 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 633 587 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ