fbpx
Աշխարհ

8 զոհ և բազմաթիվ վիրավորներ Սիրիայում. CNN

«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) խմբավորման տվյալների համաձայն՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով այժմ առնվազն 8 զոհ և բազմաթիվ վիրավորներ կան: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

«Երեք զինյալ և 5 քաղաքացիական անձինք են զոհվել: Բազմաթիվ վիրավորներ կան թուրքական ուժերի կողմից սահմանամերձ քաղաքներն ամբողջ երկայնքով կրակի տակ առնելու հետևանքով»,-ասված է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի հայտարարության մեջ:

Թուրքական կողմը գործողության սկսվելուց ի վեր հարվածներ է հասցրել 181 ռազմական թիրախի, այսօր հայտնել են պաշտպանության նախարարությունում:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիայ է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ըստ տեղեկությունների՝ հրթիռակոծվում են նաև մի շարք հայաշատ բնակավայրեր․ նախատեսվում է նրանց տարհանումը։

Նշենք, որ այս ամենի մեջ ԱՄՆ-ն լվացել է ձեռքերը։ Թրամփի խոսքով՝ իրենք չեն օգնում քրդերին, քանի որ վերջիններս էլ չեն օգնել իրենց Երկրորդ աշխարահամարտին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ