fbpx
Առողջապահություն

Քովիդով բուժվողների համար նախատեսված մահճակալների 85 տոկոսն արդեն զբաղված է․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Կառավարության նիստին ասաց, որ Հայաստանի առողջապահական համակարգն այժմ լարված վիճակում է։

Բանն այն է, որ մահճակալային կարողությունների 85 տոկոսը ծավալված է, որոնք ծառայում են կորոնավիրուսով վարակվածներին։

Ավանեսյանի խոսքով՝ քովիդով բուժվողների համար 18 բուժհաստատություններում ծավալվել է 2156 մահճակալ, որոնցից զբաղված են արդեն 2006-ը։

Նախարարը նշել է, որ աշնան հետ կապված այլ հիվանդությունների աճեր էլ են գրանցվում, որը հավեյլալ լարվածությունը համակարգի վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ