fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում Նոր տարվա գիշերը 870-ից ավել մեքենա է այրվել

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը տվյալներ է հրապարակել՝ կապված ամանորյա գիշերը երկրում տեղի ունեցած միջադեպերի հետ։

Նշվում է, որ 31-ի գիշերը այրվել է 874 ավտոմեքենա։ Ընդ որում, այս ցուցանիշն ավելի ցածր է, քան նախորդ տարվա ցուցանիշը, որի դեպքում ամանորյա գիշերվա ընթացքում այրված մեքենաների թիվը կազմել էր ավելի քան 1300։

Ըստ աղբյուրի՝ տոնական գիշերվա ընթացքում բերման է ենթարկվել 440-ից ավելի մարդ, որոնցից 380-ը ձերբակալվել են։

Հրապարակված տվյալների համաձայն՝ նվազել են ոստիկանների վրա հարձակման դեպքերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ