fbpx
Հասարակություն

89 անձ Վրաստանի տարածքով ցանկանում է վերադառնալ ՀՀ. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ պմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել Facebook-ում: Պատգամավորը անդրադարձել է Վրաստանից ՀՀ գալ ցանկացող հայերի խնդրին:

«Ինչպես հիշում եք, տասն օր առաջ դիմել էի վարչապետ Փաշինյանին՝ առաջարկելով կազմակերպել ՀՀ քաղաքացիների և նրանց շարժական գույքի՝ Վրաստանի տարածքով հատուկ շարասյունով ոստիկանական ուղեկցությամբ վերադարձը հայրենիք։

Տեղեկացնում եմ, որ այս պահին ինքնակազմակերպվել է 89 անձ՝ 33 ավտոմեքենայով ու հայտնել ցանկություն մեր կողմից առաջարկված տարբերակով ՀՀ վերադառնալու համար։

Այդ անձանց տվյալները քիչ առաջ փոխանցել եմ վարչապետին ու հայտնել, որ ցանկը վստահաբար կարող է ընդլայնվել, եթե ՀՀ կառավարությունը բանակցությունների արդյունքներով հանդես գա հայտարարությամբ, որ հստակ որոշված օրը վերոնշյալ եղանակով մեր քաղաքացիները տեղափոխվելու են հայրենիք։

Սույն առաջարկության կապակցությամբ կառավարության պատասխանը ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/marukyan.edmon/posts/4207025532702475

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ