fbpx
Առողջապահություն

89 նոր դեպք, 196 ապաքինված ու 7 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 344826 դեպք, որոնցից 331348 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4005 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 7216 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 89 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 196 պացիենտներ, գրանցվել է 7 մահ։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7968 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1496 է: Մինչ այս կատարվել է 2560870 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ