Մարզեր

Կոտայքում 6,9 մլրդ դրամով 89 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արդեն կան մարզի շուրջ 30 համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված 89 հաստատված սուբվենցիոն ծրագրեր՝ ընդհանուր 6,9 միլիարդ դրամ արժեքով:

«Պետական աջակցությամբ մեր համայնքներում

Կկառուցվեն, կվերակառուցվեն, կվերանորոգվեն, կկահավորվեն մանկապարտեզներ և խաղահրապարակներ Հրազդան, Աբովյան, Ջրվեժ, Ծաղկաձոր, Մեղրաձոր, Գեղաշեն, Մայակովսկի, Քանաքեռավան համայնքներում

Կկառուցվեն, կբարեկարգվեն այգիներ, պուրակներ Հրազդան, Ծաղկաձոր, Նոր Հաճն համայնքներում

Կապիտալ կասֆալտապատվեն, կնորոգվեն (սալարկմամբ) շուրջ 20 համայնքների ներհամայնքային ճանապարհահատվածներ

Կգազաֆիկացվեն Թեղենիք, Պռոշյան, Գեղաշեն, Մրգաշեն, Քանաքեռավան, Քասախ համայնքների թաղամասեր

Գիշերային լուսավորության համակարգեր կկառուցվեն, կնորոգվեն 13 համայնքներում

Խմելու ջրի ջրագծեր, ջրահեռացման և ոռոգման համակարգեր կկառուցվեն, կնորոգվեն Բյուրեղավան, Պռոշյան, Ծաղկաձոր, Եղվարդ, Մեղրաձոր, Ջրվեժ, Գառնի, Քանաքեռավան, Կամարիս, Քասախ համայնքներում

Շուրջ 14 համայնքներում կիրականացվեն բազմաբնակարան շենքերի գույքի նորոգման, հասարակական շենքերի կառուցման, վերանորոգման, համայննքների գլխավոր հատակագծերի կառուցման, մեքենասարքավորումների, տեխնիկայի ձեռքբերման, արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքներ», –  գրել է մազպետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ