fbpx
Ժամանց

9 բան, որ 20-րդ դարում կանխատեսել է Ռեյ Բրեդբերին

1. Վիրտուալ իրականություն

«Վելդ» պատմվածքում Բրեդբերին նկարագրում է ներկայության էֆեկտով սենյակ: Այն կարող է ստեղծել պատկերներ, հնչյուններ և հոտեր, և, դատելով սյուժեի իրադարձություններից, ազդել նաև նյութական օբյեկտների վրա:

Վիրտուալ իրականության ժամանակակից տեխնոլոգիաները դեռևս ի վիճակի չեն փոխանցել հոտերը, բայց խաբել ուղեղը ձայներով և պատկերներով, հնարավոր է ամբողջությամբ: Գործնական աշխարհի հետ փոխազդեցությունը նույնպես մոտ է. արդեն կան զարգացումներ, որոնք թույլ են տալիս «զգալ» վիրտուալ իրերը` հետադարձ կապի ձեռնոցների օգնությամբ:

2. Առանց վարորդի մեքենաներ

«Հետիոտն» պատմվածում և գիտաֆանտաստիկ այլ աշխատանքներում ներկայացվում են ինքնուրույն վարվող մեքենաներ, որոնք կարողանում են նաև երկխոսության մեջ մտնել ուղևորների հետ:

«- Ներս մտեք:
– Ես բողոքում եմ:
– Պարոն Մեդ:

Եվ նա գնաց անկայուն քայլքով, կարծես հանկարծ հարբեր: Գնալով առջևի լուսամուտի մոտ՝ նա նայեց ներս: Այդպես էլ գիտեր. ոչ ոք առջևի նստատեղում և ոչ էլ մեքենայում չկար»:

Ռեյ Բրդեբերի «Հետիոտն»

Ներկայիս անօդաչու սարքերը դեռևս կատարյալ չեն կողմնորոշվում ճանապարհներին, և դրանք դեռևս չեն կարողանում իմաստալից խոսել մարդկանց հետ: Բայց դրանք, հավանաբար, շուտով ավելի զարգանան: Համակարգչային տեսողության և արհեստական ինտելեկտի ոլորտները զարգանում են թռիչքաձև:

3. Bluetooth ականջակալներ

«451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպում նկարագրվում են փոքրիկ ռադիոհաղորդիչներ, որոնք տեղավորվում են ականջներում և ձայնը վերարտադրում են առանց լարերի: Սրանք շատ նման են այնպիսի Bluetooth-ականջակալներին, ինչպես AirPods-ն է:

«Նրա ականջներում ամուր մտած են փոքրիկ «օրոճներ» («ракушки»), շատ փոքրիկ ռադիոընդունիչներով և ձայնի էլեկտրոնային օվկիանոսով` երաժշտություն և ձայներ, երաժշտություն և ձայներ` ալիքները լվանում են նրա արթնացող ուղեղը»:

Ռեյ Բրեդբերի, «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»

4. Բանկոմատներ

Նույն «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպում կարող եք գտնել մեկ այլ ժամանակակից տեխնոլոգիայի նկարագրություն`շուրջօրյա բանկոմատներ: Դրանք մի փոքր այլ տեսք ունեն, քան այն, ինչ նկարագրել էր գրողը, բայց դրանք, ըստ էության, ևս ռոբոտներ են:

«Մոնթեգը քայլում էր մետրոյի կայարանից, փողը գրպանում էր (նա արդեն այցելել էր բանկ, որը բաց է ամբողջ գիշեր, նրան սպասարկում էին մեխանիկական ռոբոտներ)»:

Ռեյ Բրեդբերի, «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»

5. Խելացի ժամացույցներ և բջջային կապ

1953 թվականին հրապարակված «Մարդասպանը» պատմվածքում ֆանտաստը խոսել է փոքրիկ սարքերի մասին, որոնց թույլ կտան խոսել իրար հետ հեռավորության վրա՝ առանց լարերի: Նրա կարծիքով` սրանք փոքրիկ սարքեր էին՝ ժամացույցի տեսքով, ներկառուցված խոսափողով և բարձրախոսով:

Պարզվում է, որ Բրեդբերին կանխատեսել էր միանգամից երկու տեխնոլոգիա՝ բջջային կապ և խելացի ժամացույցներ: Օրինակ` զանգեր կարող են իրականացվել Apple Watch-ի միջոցով ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է գրքում:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ