90 տարեկան հասակում մահացել է կինոռեժիսոր Կլոդ Գորետան

Հրապարակող՝

B9718657138Z.1_20190221104126_000+GOHD17QUV.1-0.png

Ամենադիտվածներ

Կյանքի 90-րդ տարում Ժնևում մահացել Է շվեյցարացի կինոռեժիսոր Կլոդ Գորետան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին հայտնել Է Շվեյցարիայի ATS հեռագրական գործակալությունը:

Ինչպես նշված Է, ռեժիսորը մահացել Է փետրվարի 20-ին օրվա երկրորդ կեսին: Նրա մահվան մասին գործակալությանը հայտնել են հարազատները:

Գորետան աշխատել Է Ալեն Տաների և Միշել Սուտերի հետ: Նա նկարահանել Է մի քանի ֆիլմեր, որոնք ստացել են զանազան անվանակարգներ և աշխարհի հեղինակավոր կինոմրցանակներ, այդ թվում՝ «Ոսկե արմավենու ճյուղ»: Նրա առավել հայտնի ֆիլմերի շարքում են՝ «Ժանեկագործուհին»՝ Իզաբել Յուպերի մասնակցությամբ, «Գավառաբարո կինը», «Մարիո Ռիչչի մահը», «Եթե արևը չծագի», ինչպես նաև «Օրփեոս» կինոօպերան:

Ռեժիսորը նաև նկարահանել Է «Մեգրե» ֆրանսիական սերիալի մի քանի Էպիզոդներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ամենաթարմ