Սպորտ

92 մետր՝ 10 վայրկյանում. Ռոնալդուն աննախադեպ արագություն է զարգացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ապացուցել է, որ 34 տարեկանում բոլորովին չի կորցրել նախկին որակները:

Ա Սերիայի 2-րդ տուրի՝ «Նապոլիի» դեմ խաղում պորտուգալացի հարձակվողը 10 վայրկյանում անցել է 92 մետր: Արդյունքում՝ նա զարգացրել է 33,12 կմ/ժ արագություն:

Այդ գրոհի ժամանակ թուրինյան ակումբը գոլի հեղինակ էր դարձել, սակայն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն անմիջական մասնակցություն չէր ունեցել:

Հավելենք, որ խաղն ավարտվել է 4-3 հաշվով՝ թուրինյան ակումբի հաղթանակով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ