fbpx
Առողջապահություն

92 նոր դեպք, 96 ապաքինված ու 3 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հուլիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 522 դեպք, որոնցից 218 427-ն` առողջացած, 4569-ը` մահվան ելքով, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 3554 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք: Առողջացել են ևս 96-ը: Կա մահվան 3 նոր դեպք։

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3414 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 271 171 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ