Առողջապահություն
17:30 23/05/2020

96-ամյա կորոնավիրուսով վարակված Ստեփանյան Սերյոժան դուրս է գրվել հիվանդանոցից

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կորոնավիուսով վարակված՝ 96-ամյա Ստեփանյան Սերյոժան դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից:

«Նա մեր բուժկենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսով, չուներ այլ հիվանդություն: «Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,- տուն գնալիս ասաց Սերյոժա պապիկը»,- ասված է հաղորդագրությունում։

96-ամյա Ստեփանյան Սերյոժան դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Նա մեր բուժկենտրոն էր տեղափոխվել նոր…

Geplaatst door Tsovinar Khachatryan op Zaterdag 23 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ