Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աջակցությամբ գնալով վերականգնվում է խաղաղ կյանքը։
Նշվում է, որ քաղաքում գազի և էլեկտրաէներգիայի աշխատանքը վերականգնված է 95-ից 97 տոկոսով։
Ըստ աղբյուրի՝ վերսկսվել է նաև Ստեփանակերտի էլեկտրական ենթակայանների աշխատանքը։
