fbpx
Առողջապահություն

99 նոր դեպք, 78 ապաքինված ու 1 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հունիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223904 դեպք, որոնցից 215533-ն` առողջացած, 4490-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` երեկ կատարվել է 3666 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 99 նոր դեպք: Ունենք 78 առողջացած և 1 մահվան դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2787 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1134905 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ