AS սպորտային օրաթերթի հաղորդմամբ՝ «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը նշել է, որ ֆուտբոլիստը ցանկանում է մադրիդյան ակումբից հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։
Ուելսցու պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։ Բելյը տարեկան վաստակում է 30 միլիոն եվրո ու, եթե նա մնա թիմում մինչև պայմանագրի ավարտը, ապա «Ռեալը» ստիպված կլինի նրան վճարել 90 միլիոն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի ներկայացուցիչը ձգտում է «Ռեալին» համոզել, որ կողմերի միջև պայմանագիրը խզվի։ Սրա շնորհիվ մադրիդյան ակումբը կկարողանա խնայել Բեյլի աշխատավարձը։