«Տոտենհեմ»-ի պաշտպան Դենի Ռոուզը կարող է շարունակել կարիերան Ֆրանսիայի առաջնությունում:
Sky Sports-ի փոխանցմամբ՝ 29-ամյա խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է ՊՍԺ-ն ու պատրաստ է վճարել նրա տեղափոխության համար պահանջվող 20 մլն ֆունտ ստերլինգը:
Նշվում է, որ անգլիացուն իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Շալկե-04»-ը։ Այնուամենայնիվ գերմանական ակումբը դժվար թե կարողանա գերազանցել փարիզցիների առաջարկը:
Հիշեցնենք, որ Ռոուզին չի ներառվել նախամրցաշրջանային առաջին հավաքում: